Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ 3 ՏԱՐԵԿԱՆԻՑ

Օգոստոս 24,2011 00:00

Օտարերկրացիները, ինչպես նաեւ որոշ սփյուռքահայեր, երբեմն հետաքրքրվում են՝ մենք ՀՀ -ում նշո՞ւմ ենք Գոհաբանության տոնը: Բնականաբար՝ նրանց ասում են, որ Հայաստանում նման օր չեն տոնում, հայերս, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, փորձում ենք մեր գոհաբանությունն առ Աստված բարձրացնել ամեն օր: Ցավոք, այսօր մեզնից շատերը գոհաբանության, երախտագիտության, շնորհակալության գաղափարի կարեւորությունը չեն կարեւորում, առավել եւս՝ թերանում ենք սերմանել երեխաների մեջ, երբ մանուկը սկսում է խոսել: Վերջերս կարդացի մի հոդված, որի հեղինակն էր հոգեբանության դոկտոր Ջեֆրի Ֆրոհը: Նա պարզաբանում էր այդ հոդվածում, որ ոչ միայն երեխաներին հարկավոր է սովորեցնել ասել «շնորհակալություն» բառը, այլեւ անհրաժեշտ է օգնել նրանց հասկանալ այդ բառի նշանակությունը՝ սկսած երեք տարեկանից: Երեխաներին հարկավոր է ամեն օր խնդրել թվարկել այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս առօրյա կյանքում: Ըստ հոգեբանի, միջին տարիքի երեխաները պետք է տարբեր միջոցներով (գրավոր,բանավոր խոսքի), գեղարվեստորեն, թե ֆոտոխցիկով թվարկեն կամ ներկայացնեն իրենց կյանքում եղած լավ իրերը, անձանց, երեւույթներն ու գործողությունները, ապա օգնել նրանց գնահատել դրանց արժեքը: Բարձր տարիքի երեխաներին էլ խորհուրդ է տրվում դիտել երախտագիտության թեման արծարծող ֆիլմեր:
Երեխային ոչ թե ծնողը պետք է ամեն անգամ հիշեցնի «Բալիկ ջան, ի՞նչ պետք է ասել» եւ երեխան ասի՝ «շնորհակալություն», այլ հարկավոր է բացատրելով նրա մեջ զարգացնել երախտագիտություն: Երեխաներն ունակ են հասկանալ, դատել, հարկավոր է միայն ժամանակ տրամադրել եւ բացատրել: Դա կօգնի նաեւ մատաղ սերնդին մեծանալ լավատես: Այսօր քննադատությունը, վատատեսությունն այնքան է գերակշռում մեր կյանքում, որ դրականը կարծես չենք նկատում ու գոհունակության, երախտագիտության իմաստը կորչում է առ Աստված, ծնող, հայրենիք եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել