Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Երեկ Լեհաստանի Սյեշանով քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների 9-րդ առաջնությունը, որին մասնակցում են 32 երկրների 197 մարզիկներ (72 աղջիկ եւ 125 տղա):
Հայաստանից Սյեշանովի մրցահարթակ կմտնեն ինը ծանրորդներ. աղջիկների պայքարում միայն 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, տղաների մրցաշարում՝ Հարություն Կադիմյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77), Միքայել Միքայելյանը (85), Մհեր Պողոսյանը եւ Վազգեն Քոչարյանը (երկուսն էլ՝ 94), Գոռ Մինասյանը (94+):
Դատելով Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքէջում տպագրված մեր մարզիկների ներկայացրած նախնական հայտերից, ակնկալվում է, որ նրանք այս անգամ էլ կարող են պայքարել մեդալների համար: Այսօր Հայաստանի պատվիրակներից առաջինը պայքարի մեջ ներգրավվելու են Իզաբելա Յայլյանը եւ Հարություն Կադիմյանը: Տեղեկացնենք, որ Իզաբելայի հայտարարած երկամարտի 165 կիլոգրամ նախնական պատվերը ամենաբարձրն է 53 կգ քաշային աղջիկների պայքարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել