Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ԷՐ

Օգոստոս 24,2011 00:00

Մարզական ոգու շուրջ համայն հայությանը համախմբելու համար Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հատկացրել էր 20 միլիոն դրամ:
Հայ մարզիկների մարզական ներուժը բացահայտող եւ նրանց համախմբվելը խրախուսող նախաձեռնության՝ 5-րդ համահայկական խաղերի գործընկեր լինելու պատրաստակամությունը բխում էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ռազմավարությունից:
Ընկերությունն այն համոզմանն է, որ առողջ սերունդ ունենալու կարեւոր նախապայմաններից մեկը սպորտի մասսայականացումն է: Իսկ ընդհանուր առմամբ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատասխանատու մոտեցումը տարածվում է բոլոր ոլորտների վրա: Տրամաբանությունը հստակ է. հասարակական կյանքի զարգացումը խթանելու հարցում կարեւոր է անաչառությունը:
Հիշեցնենք, որ այս տարի համահայկական խաղերի ծրագրում ներառվել էր 10 մարզաձեւ (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, լող, թենիս, շախմատ, ֆուտզալ, աթլետիկա): Աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին 5-րդ համահայկական խաղերին մասնակցեցին նաեւ Արցախից ժամանած մարզիկներ:
Հերթական խաղերի՝ Գանձասարից հայության մայրաքաղաք բերված ջահը խորհրդանշում էր ազգային միասնականության ուժն ու կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել