Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՆՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ ՈՒ ՄԱՇՎԱԾ

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալով՝ մարզի 62 համայնքներից 49-ում հացահատիկ են մշակում: Այս տարի մարզում ցանվել է շուրջ 8 հազար հեկտար հացահատիկ, որի 5 հազարը՝ աշնանացան ցորեն: 2011թ. հացահատիկի ցանքատարածությունները 150 հեկտարով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը: Հացահատիկի միջին բերքատվությունը կազմում է 18-20 ցենտներ: Ցածր բերքի պատճառը հողը գյուղատնտեսության պահանջներին ոչ համապատասխան մշակելն է, նաեւ՝ հացահատիկահավաք կոմբայնների սակավությունը եւ մաշվածությունը: Մարզում կա 70 հացահատիկահավաք կոմբայն, որից սարքին է ընդամենը 39-ը: Դրանցից 9-ը ձեռք է բերվել վերջին 5-6 տարում՝ տարբեր ծրագրերի եւ բարերարների միջոցով, իսկ մնացած 30-ը՝ 20-25 տարեկան են, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված: Գյուղացին հնձի շրջանում դժվարանում է կոմբայն ճարել, հին մաշված կոմբայններն էլ արտհունձը կորուստներով են կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել