Լրահոս
Օրվա լրահոսը

Դալարիկի ջրանցքը բացվեց

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բացվել է նոր վերականգնված ոռոգման երրորդ կարգի ջրանցքը:
235 միլիոն դրամով կառուցվել է 5,7 կմ երկարությամբ ջրանցք: Այս գումարի 85 տոկոսը տրամադրել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը», մնացածը՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը (COAF) եւ համայնքը: Բացմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանն ու Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Կարո Արմենը:
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը» ներհամայնքային երրորդ կարգի ջրանցքներ է վերականգնում Հայաստանի շուրջ 100 համայնքներում, եթե համայնքը ֆինանսավորի աշխատանքների գոնե 15 տոկոսը: Բայց շատ համայնքներ նման հնարավորություններ չունեն: Չուներ նաեւ Դալարիկը, բայց հովանավորի՝ COAF-ի օգնությամբ հաջողեց:
Սա միակ ծրագիրը չէ, որ ՀՄՀ-Հայաստանն ու COAF-ը իրականացնում են Դալարիկում: ՀՄՀ-Հայաստանը իրականացրել է 289 ֆերմերների վերապատրաստում եւ ունի մեկ վարկառու, Իսկ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը վերանորոգել է համայնքի դպրոցը, համաֆինանսավորել Դալարիկի բուժամբուլատորիայի հիմնանորոգումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031