Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ

Օգոստոս 24,2011 00:00

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանելը, lragir.am-ի հետ զրույցում ասել է. «Դրանք օրակարգում լինել-չլինելն առանձնապես դեր չէր խաղում քաղաքական պրոցեսներում: Բազմիցս ասել եմ, որ հայ-թուրքական արձանագրություններով Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր, այսինքն՝ պրոցես: Իսկ Հայաստանին, որ պետք էր արդյունք, այն չստացավ»: Մեհրաբյանը կարծում է, որ Թուրքիան արձանագրությունները խորհրդարանի նոր օրակարգի հաստատումից հետո ամենայն հավանականությամբ կվերադարձնի օրակարգ. «Օրակարգից ընդհանրապես հանելը Թուրքիային ոչինչ չի տա, քանի որ օրակարգում պահելով ու որեւէ քննարկման չբերելով՝ նա ունենում է ձեռքին գործիք՝ արտաքին օգտագործման համար: Թուրքիան շահ չունի, որ ընդհանրապես հանի արձանագրությունները: Առանց այն էլ՝ մեծ օրակարգում արձանագրությունները չլինելու հաշիվ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել