Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳԸ՝ ՄԵԿՈՒՄ

Օգոստոս 24,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք: Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (բանդիտիզմ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել