Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՀԵԾԱՆՎՈՐԴԻ 2-ՐԴ ԱՐԾԱԹԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոս 23,2011 00:00

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան շարունակում է նոր էջ գրել մարզաձեւի պատմության մեջ: Մոսկվայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ ՕՀՄՄ սան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Մհեր Մկրտչյանը, «սկրեչ» մրցաձեւում նվաճած իր արծաթե մեդալին ավելացրեց եւս մեկը. այս անգամ՝ 24 կմ (12 միջանկյալ վերջնագծով) խմբային մրցավազքում: Շնորհաշատ հեծանվորդը, որակավորման փուլը հաղթահարելով, արդեն եզրափակչում 27 մասնակիցների պայքարում եզրագիծը հատեց երկրորդը՝ իր անվան դիմաց գրանցելով 36 միավոր: Սա ընդամենը մեկ միավորով է պակաս հաղթող ճանաչված գերմանացի մրցակցի արդյունքից:
Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Սոլոյանը, սա Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ Մհերի՝ նախադեպը չունեցող երկրորդ նվաճումն է աշխարհի առաջնությունների անհատական մրցումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել