Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՐԱՆԻՆ» ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ՝ 6-ՐԴ ԱՆԳԱՄ

Օգոստոս 23,2011 00:00

\"\"
Արմինե Հովհաննիսյանը եւ Ռալֆ Յիրիկյանը:

Օգոստոսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Օրրանի» 6-րդ տոնական ամենամյա բարեգործական ընթրիքը:
Հայաստանի մուրացիկ ու կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու միասնական գաղափարն իր շուրջն էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, անվանի արվեստագետների, տեղական խոշոր կազմակերպությունների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների:
Ի նշան մեծագույն երախտիքի` «Օրրանը» «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհեց «Օրրանի» բարձրագույն պարգեւը` «Օրրան-Գրիգորյան» պատվո մրցանակը: Այն նախատեսված է «Օրրանին» 200.000 դոլարի չափը գերազանցող նվիրատվություն կատարած անհատների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների համար: «Աղքատ լինելը ամոթ բան չէ, ավելի ամոթ է գիտակցել այդ ամոթը եւ ոչինչ չանել` օգնելու մուրացիկ երեխաներին»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը: Նա՝ որպես անհատ եւս, իր մեծագույն նշանակալի ներդրումն է ունեցել «Օրրանի» կյանքում:
Իր հուզմունքն ու գոհունակությունն արտահայտեց «Օրրանի» հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը. «Ուրախ եմ, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում «Օրրանի» կողքին կան սատարողներ, ովքեր մշտապես պատրաստ են օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով խավի երեխաներին»:
Միջոցառման ընթացքում հանգանակվեց 150,000 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ կուղղվի «Օրրանի» շահառու երեխաների եւ ծերերի համար ամենօրյա սննդի, առողջապահական-հոգեբանական եւ այլ անհրաժեշտ ծառայությունների իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել