Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆ՝ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ

Օգոստոս 23,2011 00:00

Կիրակի՝ ժամը 22:00-ի մոտ ՀՀ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզում՝ «Տավուշի ջրամբարում» մի քաղաքացի ընկել է ջուրը եւ բռնվելով նավակից՝ խնդրում է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով, ափից 500 մ հեռավորության վրա, ջրից դուրս է բերվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1992 թ. ծնված Մինդիա Նոնիաշվիլին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել