Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ

Օգոստոս 23,2011 00:00

Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Արեւիս գյուղում գյուղապետ եւ համայնքի ավագանի էին ընտրում: Հազիվ 100 բնակիչ՝ 61 ընտրող ունեցող գյուղի ղեկավար դառնալու ցանկություն ուներ երկու արեւիսցի: 61 ընտրողից ընտրությանը մասնակցել է 42-ը, որոնցից 36-ը ձայնը տվել է գործող գյուղապետ Սասուն Սահակյանի օգտին, 6-ը՝ նրա հակառակորդ Միսակ Թեւանյանի օգտին: Քվեարկությանը չմասնակցած արեւիսցիները գտնվում էին երկրից դուրս: Առաջադրված 2 թեկնածուներն էլ անկուսակցական էին:
Գյուղապետ Սասուն Սահակյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքն արդեն 10 տարի ղեկավարում է Արեւիսը, 4-րդ անգամ է ընտրվում: Արեւիսի ավագանին ունի 5 անդամ: Առաջադրվել էր 6 թեկնածու, բոլորն էլ՝ անկուսակցական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել