Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղեր, սնդիկ, ժավել, ալկոհոլ

Օգոստոս 23,2011 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հանգստյան օրերին Երեւանում թունավորումները շատ են եղել:
Դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Ջրվեժ բանավան թաղամասի թիվ 15 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Լուսինե Ջանազյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Մեկ այլ ջրվեժցի՝ 2007թ. ծնված Անժելա Մարգարյանը կրկին դեղորայքից է թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա տեղում ստացել է առաջին բուժօգնություն. ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից: Ջերմաչափի սնդիկից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Ծխախոտագործների փողոցի թիվ 44 տան բնակիչ, 2009 թ. ծնված Մարի Սահակյանը, իսկ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 2008թ. ծնված Արմինե Խաչատրյանը նույն բուժհաստատություն է տեղափոխվել ժավելի սպիրտից թունավորումով: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 1962 թ. ծնված Իրինա Կարապետյանն էլ ալկոհոլային թունավորում է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել