Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԵԼ Է 1, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 2 ՃՈ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Օգոստոս 20,2011 00:00

Երեկ ժամը 19.10-ի սահմաններում Սեւան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում դեպի Սեւան տանող ճանապարհային ոստիկանության ուղեմասի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի վարորդ 29-ամյա Արմեն Շուքարյանը, վարելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին պատկանող «ԳԱԶ-31105» մակնիշի 026 ԼՕ 70 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հատվածում իր ծառայությունը կատարող ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի «Տոյոտա» մակնիշի 526 ՈՍ 01 համարանիշի (կողային համար 2426) ավտոմեքենային: Բախման հետեւանքով «Տոյոտայի» մեջ գտնվող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ, 32-ամյա Գրիգոր Ավագյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ, 22-ամյա Ներսիկ Գրիգորյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի քաղաքային հիվանդանոց: Մեկ ժամ հետո ոստիկանները տեղափոխվել են Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:
Նույն օրը ժամը 20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 98-րդ կմ-ում Սպիտակի ոլորաններում «Մշո Խնուշ» ռեստորանային համալիրի մոտ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 60 ՕՕ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ՎԱԶ-2112» մակնիշի 07 ՏՏ 825 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետեւանքով ՎԱԶ-ի վարորդ, 49-ամյա Թորգոմ Մելքոնյանը տեղում մահացել է: «Առավոտի» տեղեկություններով Մելքոնյանը աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում որպես տեսուչ: Նա աշխատանքից վերադառնում էր տուն՝ Արագած գյուղ: Մեր տեղեկություններով, «Միցուբիշի Պաջերոն» վարել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ, 39-ամյա Նոռա Էվոյանը: Երկու վթարների փաստով նշված մարզերի ոստիկանության քննչական բաժիններում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել