Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿԸ ՍԽԱԼ ՀԱՆԵՑ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

Օգոստոս 20,2011 00:00

Երեկ Հայաստանի Վճռաբեկ դատարանը արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախօրեին տարածած հայտարարությանը, որով նա երեք դատավորի ներկայացրել է կարգապահական պատասխանատվության: Այդ մասին Panorama.am-ին հայտնել են Վճռաբեկ դատարանի լրատվական ծառայությունից: «Սակայն, չսպասելով ներկայացված հաղորդումներով Արդարադատության խորհրդի կողմից որոշումների կայացմանը, Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հաղորդագրություն է տարածել: Այսինքն՝ Մարդու իրավունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլեւ նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը»: Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությամբ Պաշտպանը 3 դատավորների՝ Երեմ Եսոյանին, Մասիս Ռեհանյանին ու Յուրիկ Իսկոյանին ներկայացրել է ՀՀ արդարադատության խորհրդին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031