Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԵՔ, ԲԱ ՎՆԱՍԱԿԱՐՆԵ՞ՐԸ

Օգոստոս 20,2011 00:00

\"\"Մամուլի կրպակն ինձ ոչ մի վնաս չի տալիս, ինձ վնաս է տալիս Սայաթ Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկի մոտ՝ Չարենցի 59 տան տակ ու մայթի երկայնքով աշխատող, «ՌԱՆ օյլ» ընկերությանը պատկանող բենզինի ԲՈՒԴԿԱ-ն: «Թերթի կրպակները խաթարում են Հայաստանի մայրաքաղաքի դեմքը»՝ լսեցինք Երեւանի նոր իշխանությունների հիմնավորումը: Իսկ եվրոպական մայրաքաղաքներից որեւէ մեկում տեսե՞լ եք ԲԵՆԶԻՆԻ ԲՈՒԴԿԱ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ: Ու գրել եմ այդ մասին ընկերության տիրոջը՝ մի՞թե ձեր ընկերության համար նվաստացուցիչ չէ պատշաճ ու մարդկանց համար անվտանգ տեղում միջազգային չափանիշներին համապատասխանող բենզալցակայան ունենալու փոխարեն այսպիսի խղճուկ ԲՈՒԴԿԱ ունենալը, այն էլ՝ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Ոչ մի արձագանք: Ամեն օր բենզինի հոտ, ամեն օր մտնում ես տուն ու մտածում՝ երեկ գիշերը սրանց մոտ կռիվ էր, հանկարծ չգան պայթեցնեն՝ ախր պատուհաններիցս ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՄԵՏՐԻ ՎՐԱ Է ԷԴ ԲՈՒԴԿԱՅԻ ՏԱՆԻՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ԼԻՏՐԱՆՈՑ ԲԵՆԶԻՆԻ ԲԱՔԸ: Այսինքն՝ Երեւանի քաղաքացիների անվտանգությունը ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ է, թերթի կրպակներն են խանգարում: Հա՜, պարոն Կարապետյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել