Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անտինյանը ազաբ բաշի՞, թե՝ քավոր

Օգոստոս 20,2011 00:00

ՀՌԱԿ-ի ներսում արհեստական աժեոտաժ է ստեղծվել, որեւէ լուրջ բան չկա: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցնում էր ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Չնայած սրան, ներկայիս ու նախկին ատենապետների փոխադարձ մեղադրանքերը չեն դադարում: ԱՆտինյանի պնդումներին ի պատասխան, թե համագումարն անօրինական է եղել, ու ինքը դրա մասին նախապես չի իմացել, Առաքելյանը վսստահեցրեց, որ Անտինյանը լավ էլ տեղյակ է եղել. «Իրեն ասացինք՝ կգա՞ս, բացասական պատասխան տվեց: Հետո էլ ի՞նչ է նշանակում ինձ համագումարի չեն հրավիրել, չէ որ դու կուսակցության ղեկավարն ես, ազաբ բաշի ես, քավոր ես, ինչ ես, որ քեզ պետք է հրավիրեն»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է համագումարն անցկացվել ոչ թե Աղվերանում, որտեղ նախապես ծրագրել էին անցկացնել, այլ Երեւանում, պարոն Առաքելյանը բացատրեց՝ ավտոբուսի անսարքությունն էր պատճառը եւ կրկին անդրադառնալով Անտինյանին կարծիք հայտնեց, թե նրա առողջական վիճակի հետ ինչ-որ բան այն չէ. «Այդ պատճառով էլ նրան կարելի է անմեղսունակ համարել: ՀՌԱԿ ատենապետ լինելու ընթացքում, 8 ամիս շարունակ Անտինյանը միայն հարցազրույցներով է զբաղված եղել եւ ոչ մի կառույցի հետ չի հանդիպել: Նրա գործունեությունն անարդյունավետ է»: Հ. Առաքելյանի խոսքով, մինչեւ ատենապետ դառնալն էլ ԱՆտինյանը իրեն տարօրինակ էր պահում: Տարօրինակություններից նա հատկապես առանձնացրեց հունվարի 12-ին «Գալա» հեռուստատեսությամբ նրա հնչեցրած հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանը խաղամոլ է, Ռոբերտ Քոչարյանի գլուխն է կորցրել, եթե նախկինում մի մատով էր երկիրը խառնում, հիմա՝ 10 մատով: Սերժը վատն է, Լեւոնը՝ լավը, Լեւոնը փռշտաց եւ այլն: «Այդ եթերից հետո վերջնականապես հասկացա, որ նա առողջական խնդիրներ ունի»,- հավելեց Հ. Առաքելյանը: Նա մեկնաբանեց նաեւ կուսակցության կնիքի անհետացման մասին ԱՆտինյանի հայտարարությունները. «Կանոնադրության համաձայն կնիքը պետք է մնար Կարեն Կակոյանի մոտ, այդ մասին Անտինայնը տեղյակ է եղել»: Լրագրողների այն դիտարկմանը, թե իրենք էին Անտինյանին ատենապետ նշանակել, Առաքելյանը հակադարձեց՝ կուսակցականը արձան չէ եւ աճելու, առաջ գնալու հնարավորություն ունի: Նա ասաց, որ ինքը մշտապես հայտարարել է, որ պաշտոնների համար կուսակցություններում ինտրիգներ պետք չէ սարքել. «Արդեն 25 տարի է՝ կուսակցության ներսում աշխատում ենք, հասցրել ենք ընկերանալ, բոլորիս ճակատին գրված է ՀՌԱԿ»: Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, պարոն Առաքելյանն ասաց, որ անպայման մասնակցելու են ու կոչ արեց կուսակցություններին միանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031