Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Օգոստոս 20,2011 00:00

\"\"

Ժամանակին Հայոց համազգային շարժման վարչությունը գլխավորած արդեն երկրորդ քաղաքական գործիչը հեռացավ ՀՀՇ-ից: 2000-2002-ին ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը օգոստոսի 17-ին դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու մասին: «Դա արդեն իրողություն էր 1 տարուց ավելի, ես բազմիցս հայտարարել եմ: ՀՀՇ-ի վերջին համագումարին, որը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 17-ին, չեմ մասնակցել: Դրանից հետո նորընտիր վարչությունը անցկացրել է անդամների վերահաշվառում, որին չեմ մասնակցել եւ դրանով իսկ համարել եմ իմ անդամակցությունը ՀՀՇ-ին դադարեցված,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Արզումանյանը:- Ուղղակի կա ներկուսակցական ընթացակարգ, եւ եղան տարբեր մեկնաբանություններ, որ դիմում չի եղել ֆորմալացնելու համար: Ես դիմում եմ ներկայացրել, որով վերահաստատել եմ, որ 2010 թվականի հուլիսի 17-ից չեմ հանդիսանում ՀՀՇ անդամ»: Նա նաեւ նշել է, որ նոր ձեւավորված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության «համակիրն ու համախոհն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել