Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջին անգամ՝ երկրորդն աշխարհում

Օգոստոս 19,2011 00:00

\"\"Հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիան Հայաստանի անկախացման տարիներին առաջին լուրջ ձեռքբերումն արձանագրեց:
Մոսկվայում ընթացած հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը ՕՀՄՄ սան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող, 18-ամյա Մհեր Մկրտչյանը «սկրեչ» մրցաձեւի 10 կմ՝ մեկ վերջնագծով, խմբային վազքի եզրափակչում 25 երկրների ներկայացուցիչների պայքարում եզրագիծը հատեց երկրորդը: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու խոսքերով, մարզաձեւի վերջին քսան տարիների պատմության մեջ առաջին անգամ է, որ հայաստանցի հեծանվորդն այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում արժանանում է արծաթե մեդալի: Իսկ մրցանակային եռյակն ըստ հաջորդականության կազմեցին. Ֆրանտիշեկ Սիսր (Չեխիա), Մհեր Մկրտչյան (Հայաստան), Իոանիս Սպանոպուլոս (Հունաստան): 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել