Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հնարավոր է նոր համալրում

Օգոստոս 19,2011 00:00

\"\"Այս օրերին հայ մարզասերների ուշադրությունը հիմնականում բեւեռված է 5-րդ համահայկական խաղերի եւ Չինաստանում ընթացող 26-րդ ամառային ունիվերսիադայում մեր հանրապետությունը ներկայացնող մարզիկների մրցելույթների վրա:
Սակայն մարզական աշխարհում ոչ պակաս կարեւոր այլ իրադարձություններ էլ են կատարվում կամ սպասվում: Մասնավորապես՝ կանանց շախմատում: Օրինակ, Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 2-12-ը Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում կայանալիք Եվրոպայի թիմային առաջնությանը, բացառված չէ, որ ներկայանա թարմացված եւ ավելի ուժեղացված կազմով: Անդրադառնալով այդ հնարավոր համալրման խնդրին՝ «e3e5.com» կայքը տեղեկացնում է, որ մեր կանանց հավաքականի հիմնական կորիզ կազմող Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան եռյակին, հնարավոր է, միանան ռուսաստանցի երկու կին գրոսմայստերներ, իհարկե, եթե մինչեւ Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկը նրանք հասցնեն Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Խոսքը ճանաչված շախմատիստներ Մարիա Կուրսովայի եւ Յուլյա Կոչետկովայի մասին է: Ըստ աղբյուրի, Մարիան վերջերս ամուսնացել է մեր առաջատար գրոսմայստերներից մեկի՝ Արման Փաշիկյանի հետ եւ տեղափոխվել Երեւան, իսկ Յուլյան արդեն իսկ Հայաստանի ազգային դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի կինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել