Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՈՒԹԵՐՈՐԴՆ ԵՆՔ

Օգոստոս 19,2011 00:00

\"\"Ամառային 26-րդ համաշխարհային ունիվերսիադայում երեկ ծանրորդներն ավարտեցին մրցապայքարը: Վերջին օրը Հայաստանից մրցահարթակ մտավ գերծանր՝ +105 կգ, քաշային Հայկ Հակոբյանը:
Հայկի հայտարարած երկամարտի 390 կիլոգրամը չորրորդ արդյունքն էր: Ու, չնայած, նա այդ ցուցանիշը գերազանցեց ամբողջ 12 կիլոգրամով (186+216=402), ավելի շատ պատվիրածներից եւ ոչ մեկին ցավալիորեն չշրջանցեց: Ցավալիորեն, որովհետեւ նույնպիսի արդյունք էր ցույց տվել նաեւ բրոնզե մեդալ նվաճած ուկրաինացի Օլեգ Պրոշակը, ով մեր մարզիկին եռյակից դուրս թողեց միայն անձնական քաշի շնորհիվ:
Ուսանող ծանրորդներն ավարտեցին պայքարը: Հայաստանը մեդալների հաշվարկով թիմային պայքարում շնորհիվ 77 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Աղասի Աղասյանի ոսկե մեդալի, գրավեց ութերորդ տեղը:
Երեկ պայքարը շարունակեցին նաեւ շախմատիստները: Տղաների մրցաշարային աղյուսակի առաջատար Ավետիք Գրիգորյանը 5-րդ տուրում չինաստանցի Վան Հաոյի հետ ոչ-ոքի անելուց հետո երեկոյան հերթում պարտվեց տանտերերից Լի Չաոյին եւ 4,5 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական: Հրանտ Մելքումյանը երկու կարեւոր միավոր գրանցեց իր օգտին, իսկ Զավեն Անդրիասյանը, առավոտյան Լի Չաոյին պարտվելուց հետո, առավելության հասավ հոլանդացի գրոսմայստեր Դաան Բրանդենբուրգի նկատմամբ:
Այսօր կայանալիք հերթական երկու տուրերից առաջ մեր երեք տղաներն էլ վաստակել են 4,5-ական միավոր: Սակայն լրացուցիչ գործակիցներով Ավետիքը 3-րդն է, Զավենը՝ 5-րդը, Հրանտը՝ 12-րդը:
Աղջիկների մրցաշարի առավոտյան հերթում Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան հաղթեց Աննա Հայրապետյանին, իսկ հետո տանուլ տվեց Կյան Հվանգին, իսկ Աննան միավորը բաժանեց բրազիլացի մրցակցի հետ: Վեց տուրից հետո Կարինան 3,5 միավորով 24-րդ տեղում է, իսկ նրանից կես միավոր պակաս վաստակած Աննան՝ 30-րդը:
Երեկ պայքարն սկսեցին թեքվանդոիստները, որտեղ Հայաստանը ներկայացված է երեք մասնակցով: Ըստ Ունիվերսիադայի պաշտոնական կայքի, 68 կգ քաշային Լեւոն Փաշաբեզյանն առաջին մենամարտերն անցկացնելու է օգոստոսի 20-ին, իսկ Հայկազ Սամվելյանը՝ 58 կգ եւ Արման Երեմյանը՝ 80 կգ, տատամի մտնելու են հաջորդ օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել