Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արեւի էներգիայի օգտագործումը վաղաժամկե՞տ է

Օգոստոս 19,2011 00:00

ՀՀ էներգետիկայի նախարարությունը պատասխանել է «Առավոտի» 20.07.2011թ. համարում տպագրված «Հիասթափվեց, կգնա Ղարաբաղ, որովհետեւ հայ գիտնականի գյուտերը ՀՀ կառավարությունը չգնահատեց» հոդվածին: Հիշեցնենք, որ հոդվածում գիտնականներ Վահան Համազասպյանը եւ Հենրիկ Մխիթարյանը դժգոհում էին, որ ՀՀ կառավարությունն անտարբեր է այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված քայլերին եւ «իրենց հայտնագործությանը բանի տեղ դնող չկա»:
Պատասխանի մեջ էներգետիկայի նախարարությունը, նշելով, որ գիտնականների դժգոհությունն «արդարացի չէ», տեղեկացնում է. «Վերականգնվող էներգետիկան ՀՀ մի շարք պաշտոնական փաստաթղթերում հայտարարվել է առաջնահերթ ոլորտներից մեկը» եւ ապա թվարկում ոլորտը կարգավորող մի շարք փաստաթղթեր՝ թվով յոթը: Էլի ինչ-որ փաստաթղթերի մասին տեղեկացնելուց հետո գրված է. «Մենք ունենք առաջընթաց վերականգնվող էներգետիկայի մի շարք բնագավառներում՝ հատկապես հիդրոէներգետիկայի, առավելապես փոքր ՀԷկ-երի, քամու էներգետիկայի եւ այլն: Սակայն, արեւային համակարգերի ներկայիս միջազգային գների պայմաններում, Հայաստանում արեւային համակարգերի լայն կիրառումը դիտարկվում է վաղաժամկետ: Երկրի տնտեսության զարգացման աստիճանը եւ բնակչության սոցիալական վիճակը դեռեւս թույլ չեն տալիս բարձր սակագնով էներգիայի իրացումը ներքին շուկայում: Չնայած դրան՝ ՀՀ կառավարությունը չի խոչընդոտում ոչ ցանցային նշանակության արեւային համակարգերի կիրառմամբ որոշակի լոկալ խնդիրներ լուծելու նախաձեռնություններին, նաեւ խրախուսում է առավել մատչելի եւ տնտեսապես մրցունակ տեխնոլոգիաների կիրառումը ներքին շուկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել