Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔՈՎ

Օգոստոս 19,2011 00:00

Օգոստոսի 2-ին Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային կրակոցներով սպանվել էր ՌԴ քաղաքացի, գործարար, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը: Սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Վահրամ Մարգարյանը: Վերջինը, ըստ մեր տեղեկությունների, նախկին դաշնակցական Գառնիկ Մարգարյանի եղբայրն է: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վահրամ Մարգարյանի` Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել են «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ նռնակի 1 պայթուցիչ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել