Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Օգոստոս 19,2011 00:00

Երեկ ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բուսաբանական այգում տղամարդու դիակ կա: Այգի մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի աշխատակիցները նշված տարածքում հայտնաբերել են տղամարդու կիսաքայքայված դիակ: Այն այնքան էր քայքայվել, որ անգամ դեպքի վայր ժամանած դատական բժիշկը չկարողացավ տեղում դիակի զննում իրականացնել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կդառնան մահվան հանգամանքները: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Տոնիկ Հարությունյանն է: Նա այս տարվա օգոստոսի 15-ին դուրս էր եկել տնից եւ այլեւս չէր վերադարձել, ինչի կապակցությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնում որպես անհայտ կորածի նյութեր էին նախապատրաստվել: Իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ դեղահաբեր: «Առավոտի» տեղեկություններով, Տոնիկ Հարությունյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության շնաբուծարանում որպես կինոլոգ՝ ավագ սերժանտի կոչումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել