Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ

Օգոստոս 19,2011 00:00

\"\" \"\"

Մեր իրականությանը շատ բնորոշ ոճով բանավեճ են ծավալել Էդվարդ Անտինյանն ու Հարություն Առաքելյանը, որոնք երկուսն էլ պնդում են, թե հենց իրենք են ՀՌԱԿ ատենապետը: Էդվարդ Անտինյանը երեկ «Հայելի» ակումբում, անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքին, թե պատվիրել է հայտարարություն, որ կորել է ՀՌԱԿ կլոր կնիքը եւ պետռեգիստրի գրանցման վկայականը, մինչդեռ քաջ գիտեր, որ դրանք ՀՌԱԿ ատենադպիրի մոտ են՝ ասել է. «Ինչի՞, ատենապետը մեռե՞լ է, որ փաստաթղթերը նրա մոտ են»: Մեկ այլ մեղադրանքի մասին էլ, թե հայտարարել է ԶԼՄ-ներին, որ փոխվել է ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակի հասցեն՝ ասել է, թե մինչ այդ այն Երվանդ Քոչար 19/6 հասցեում էր. «Այնտեղ գրասենյակը գործում էր Հարություն Առաքելյանի ճաշասենյակում: Այսինքն, դուք գտնում էիք, որ ես ընտրվելու էի ատենապետ եւ գնալու էի-նստեի իր ճաշասենյակո՞ւմ»: Իսկ Հարություն Առաքելյանն «Արմենպրես»-ին Անտինյանի մասին ասել է. «Ինքը, որպես հաքեր, գողացել էր մեր կայքէջի գաղտնաբառերը եւ օգտագործում էր ուզածի պես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել