Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եւս երկու ձախողում

Օգոստոս 18,2011 00:00

Չինաստանում ընթացող Ուսանողական ամառային 26-րդ համաշխարհային խաղերում անհաջողություններն սկսել են հետապնդել հատկապես մեր ծանրորդներին:
Երեկ 94 կգ քաշային կարգում պայքարի մեջ ներգրավված հայաստանցի երկու ծանրորդներն էլ անհաջողության մատնվեցին: Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին՝ Նորայր Վարդանյանը, պոկում վարժությունում երրորդ մոտեցումով նախապես պատվիրված 155 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելուց հետո, ոտքը ցավելու պատճառաբանությամբ, հրաժարվեց հրում վարժությունում պայքարը շարունակելուց, իսկ Վարդան Դավթյանը, որ առաջին մրցաձեւում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց մեկնարկային 165 կգ-ին, հրումում երեք անհաջող փորձ արեց մեկնարկային 196 կիլոգրամին՝ նույնպես հայտնվելով մասնակիցների ցուցակի հատակում:
Այսօր ծանրորդներն ավարտում են պայքարը: Ասպարեզում մեր հանրապետության ներկայացուցիչներից մնացել է միայն ծանր քաշային Հայկ Հակոբյանը, ով արդեն պարտավոր է անել ամեն բան՝ ինչ-որ չափով նախորդ երեք ծանրորդների ստեղծած դատարկ տարածությունը լրացնելու համար: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել