Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1 ՄԼՐԴ 604 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՀՀ ԲՈՒՀԵՐԻՑ

Օգոստոս 18,2011 00:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը՝ համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաեւ ՀՀ ուսումնական հաստատությունները՝ 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 102-րդ տեղը՝ մոտ 400 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (157-րդ տեղ), երրորդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (266-րդ տեղ)՝ համապատասխանաբար 257,4 մլն եւ 152,8 մլն ցուցանիշներով:
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում բուհերը պետական բյուջե են մուծել ավելի քան 1 մլրդ 604 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել