Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղանդը մղում է ինքնահրկիզման

Օգոստոս 18,2011 00:00

Անձին, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքի վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի եւ ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Ինչպես, tert.am-ի մատուցմամբ, երեկվա ասուլիսում նշեց Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, իրենց կազմակերպությունը վերջին հինգ տարվա ընթացքում կարողացել է նման աջակցություն ցույց տալ ընդամենը 10-15 մարդու: Նրա գնահատմամբ՝ «Հայաստանում շատ են ակտիվացել կրոնական կառույցները, հատկապես «Եհովայի վկաները»: Աղանդի ներկայացուցիչները տարբեր հայցերով դիմում են դատարան: Փորձում են իրենց ճնշվողի դերում ներկայացնել: Կրոնական գրեթե բոլոր կառույցների արմատներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տանում: Դրանք «սնվում» ու միջոցներ են ստանում հենց ԱՄՆ-ից: Քիչ կազմակերպություններ են եվրոպական կամ միջինասիական: Վերջերս Հայաստան է ներխուժել «Ալյա Այաթ» անվանումով կրոնական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ»: Այն սկզբնավորվել է Ղազախստանում:
Հայաստանում գլուխ է բարձրացրել բողոքական ճյուղը, խարիզմատիկ եկեղեցին, եւ երկրում սկսել են անպատժելի իրավիճակում գործել:
tert.am-ը, վկայակոչելով Ամարյանի խոսքերը, նշում է, որ Խարբերդում «Աստծո զինվորներ» կառույցը ղեկավարում է Շողեր անունով մի կին, իսկ կառույց մուտք գործել չի կարող ոչ իրավապահ մարմնի, ոչ էլ պետական մարմնի ներկայացուցիչ, եթե անկոչ հյուր է: Ալեքսանդր Ամարյանի խոսքերով՝ եթե ուսումնասիրվի տիկնոջ գործունեությունը, հնարավոր է քրեական գործ հարուցել օրենսգրքի առաջինից մինչեւ վերջին հոդվածով: Եկեղեցու դերն աղանդի դեմ պայքարում Ամարյանը համարում է ավելի փոքր, քան ժողովրդի ու կառավարության դերը: Ըստ նրա՝ կրոնական կառույցները հսկող օրենսդրություն պետք է լինի, պետք է պատրաստվեն փորձաքննություն կատարող մասնագետներ, կրոնագետ-հոգեբաններ, կրոնագետ-իրավաբաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել