Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Օգոստոս 18,2011 00:00

Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գողացել են եկեղեցու գանձանակը:
Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ օգոստոսի 16-ին, ժամը 05.00-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Մխչյան գյուղից բերման է ենթարկվել Այնթապ գյուղի բնակիչ, նախկինում դատված՝ 35-ամյա Ստեփան Ն.-ն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ռետինե ձեռնոցներ:
Պարզվել է, որ Ստեփանը Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողացել է գանձանակը, տեղափոխել նույն գյուղի զբոսայգի, բացել ու գողացել մոտ 10.000 դրամ գումար:
Ստեփան Ն.-ն ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել