Օգոստոսի 16-ին, ժամը 21.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Զվարթնոց» օդանավակայանի «Էյ ԴԻ Էֆ Շոփսի» վերահսկողության ղեկավար Զոյա Գ.-ն հաղորդում է տվել, որ առեւտրի խանութի ծխախոտի վաճառափեղկերի հետեւում, ինչպես եւ գինիների վաճառափեղկի կողքի մասում, նոր տերմինալի շինարարության 2-րդ հարկին հարող գիպսակարտոնե պատի վրա հայտնաբերել է տարբեր չափսերի կտրվածքներ եւ որոշել է խանութում ապրանքների վերահաշվարկ կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ խանութից պակասում են 4 տարբեր անվանումների ընդհանուր առմամբ 551 ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ:
Գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 4 երիտասարդներ՝ Նարեկ, Մարգար, Մհեր եւ Համլետ անուններով: