ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մինչեւ վերջերս հայտարարում էր, թե պատրաստ չեն իրականացնել արտահերթ ընտրություններ՝ մասնավորապես պատճառաբանելով «Ընտրական օրենսգրքի» այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնելու հաջորդ տարեսկզբից: Սակայն օրերս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր. «Եթե կգան համաձայնության եւ անհրաժեշտ կլինի իրականացնել արտահերթ ընտրությունները՝ ԿԸՀ-ն Ազգային ժողովի հետ միասին կգտնի համապատասխան լուծումներ»: Շեշտադրումների նման փոփոխության կապակցությամբ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արտահերթ ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքը փոխվե՞լ է, Գարեգին Ազարյանն ասաց. «Որեւէ փոփոխություն չկա: Ես մնում եմ նույն կարծիքին, որ գործող «Ընտրական օրենսգրքով» այսօր հնարավոր չէ իրականացնել արտահերթ ընտրություններ: Իսկ իմ ասածը վերաբերել է հետեւյալին՝ եթե ԱԺ-ն փոփոխություններ կիրականացնի «Ընտրական օրենսգրքում»՝ մասնավորապես նրա 167-րդ հոդվածում, որտեղ նշված են մի շարք միջոցառումներ, որոնց ավարտման ժամկետը նախանշված է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը, եւ կընդունի այլ ձեւակերպումներ՝ ընտրական համակարգը պարտավոր է եւ կկարողանա իրականացնել»:
Կարդացեք նաեւ՝