Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ

Օգոստոս 17,2011 00:00

\"\"Համահայկական խաղերին մասնակից Երեւանի հավաքականի որոշ թենիսիստուհիներ ստիպված են եղել խաղերի բացմանը մասնակցել առանց համապատասխան մարզակոշիկների, որոնք պատվիրվել էին հատուկ Համահայկական խաղերի մասնակիցների համար:
«Առավոտի» հետ զրույցում 15-ամյա թենիսիստուհիներից մեկը (անունը չենք հրապարակում նրա խնդրանքով) նեղսրտեց, ասելով, որ իրենցից 500-ական դրամ են պահանջել, որպեսզի 42 համարի փոխարեն, իրենց ոտքի չափսին համապատասխան մարզակոշիկ տան. այնինչ, ոչ միայն մարզակոշիկները, այլեւ հատուկ պատվիրված հագուստը, որոնք տրվել են Համահայկական խաղերի մասնակիցներին, պետք է համապատասխաներ նրանց չափսերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել