Երեկ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կերպարանափոխություն» ֆլորիստիկայի եւ ֆիտոկոլաժների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ իրագործվող նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի «Ֆլորիսիմա» միջազգային ստեղծագործական ասոցիացիան, Հայաստանի նկարիչների միությունը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Հայաստանում: Ցուցադրությունը ներառում է 60 հեղինակային աշխատանք՝ Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Յուժնո-Սախալինսկից եւ Ռուսաստանի այլ քաղաքներից, ինչպես նաեւ Մինսկից: Հայաստանից ցուցահանդեսին կմասնակցեն ֆլորիստ-դիզայներ Վարսենիկ Զարգարյանը եւ Ռուսաստանի ու Հայաստանի նկարիչների միությունների անդամ Նելլի Դանիելյանը: Ըստ «Արմինֆոյի», ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: Երեւանում այն կգործի մինչեւ օգոստոսի 25-ը: