«Առավոտի» 09.08.2011-ի համարում տպագրված «Բիզնես ոլորտը բարեփոխելու ելքեր են փնտրում» հոդվածում, երբ Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Նարինե Մայիլյանը պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչը փոխվեց, որ, ի վերջո, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման խորհուրդը ձեւավորվեց, ասում է. «Բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեզ հրավիրեցին, որ հասարակության կարծիքը եւ դիրքորոշումը ներկայացնենք խորհրդում՝ մեր կազմակերպությանը եւ մի քանի այլ հասարակական կազմակերպությունների», նկատի է ունեցել տեսչական բարփոխումների խորհուրդը, ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման խորհուրդը։ Արտահայտությունը դուրս է մնացել տեխնիկական պատճառներով։ Նրա խոսքը պետք է լիներ «Բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեզ հրավիրեցին, որ հասարակության կարծիքը եւ դիրքորոշումը ներկայացնենք տեսչական բարփոխումների խորհրդում՝ մեր կազմակերպությանը եւ մի քանի այլ հասարակական կազմակերպությունների»։