Չինաստան Շենժեն քաղաքում ընթացող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում նախորդ օրը Հայաստանի հաշվարկին առաջին, այն էլ՝ ոսկե, մեդալը բերեց ծանրորդ, 77 կգ քաշային Աղասի Աղասյանը: Նա երկամարտում ցույց տվեց 337=151+186 կիլոգրամ: Հայաստանը շուրջ 150 երկրների պայքարում դարձավ ոսկե մեդալ նվաճած 18-րդ երկիրը: Երեկ Արամ Անդրիկյանը, որ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում, չկարողացավ տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում: