ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «Փաստարկ» ակումբում ասաց. «Կարծես թե, Աստանայի հանդիպումը Ղարաբաղի հարցով այնքան էլ արդյունավետ չի եղել: Այն փաստը, որ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը առանձին հանդիպում չեն ունեցել՝ վկայում է, որ Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումն էլ այնքան դրական չի եղել»: Ըստ նրա՝ «Այս գործընթացի այն ակնկալիքը, որ մինչեւ տարեվերջ դրական արդյունք պետք է լինի, փաստորեն, այդ լավատեսության համար հիմք չկա: Ադրբեջանի կեցվածքի պատճառով չի կարելի ակնկալել, որ մինչեւ տարեվերջ ինչ-որ դրական առաջընթաց կլինի»: