ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համամիտ չէ այս պնդումներին, թե օրերս կալանավորված ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին պետք է քաղբանտարկյալ կոչել. «Ես այդպես չեմ կարծում, քանի որ այն դաշտը, որտեղ ձեւավորվում են նման գաղափարներ, նրանք իսկ չեն կիսում, նրանք իսկ համաձայն չեն դրան, կարծում եմ, սա բոլորիս համար պարզ է եւ սա պարբերաբար կրկնվող ձեռագիր է՝ փորձել ոստիկանությանը ներքաշել պրովոկացիոն գործողությունների մեջ, նկարել եւ ուղարկել տարբեր երկրների եւ կառույցների, այդպես է եղել եւ դա ինչ-որ տեղ աշխատող է, կամ՝ որոշ մարդկանց դիվիդենտներ բերող, բայց, կարծում եմ սա օգուտ չի տալու որեւէ բանի, սա օգուտ չի տալու այն երկխոսութանը, որը ընթանում է: Կարծում եմ, պետք չի խփել այն ամենին, ինչը մենք համատեղ ձեռք ենք բերել այս տարիներին, չորս տարվա ընթացքում իշխանության եւ ընդդիմության միջեւ գնում էր ռեսուրսների պայքար՝ ընդդիմության կողմից դա երիտասարդ ակտիվիստներն են, որոնք կարող են ստեղծել իրենց ուզած իրավիճակը, դրա ֆոնի վրա նկարվել եւ տեղադրել սոցիալական ցանցերում, ուղարկել միջազգային կառույցներին եւ այլն: Սա ծանոթ ձեռագիր է, սակայն, եթե ընդդիմության առաջնորդը գտել է, որ փոխադարձաբար պետք է հրաժարվել ռեսուրսների պայքարից եւ պետք է համատեղ լուծել մեր պետության առջեւ ծառացած խնդիրները, ապա պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ իշխանությունն ինքը գնում է այդ ճանապարհով»: