Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում կայանա հանրահայտ System of a Down խմբի համերգը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այդ մասին ՀՀ նախագահի հետ «Թումո» նորաբաց կենտրոնում կայացած զրույցի ընթացքում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Զրուցակիցները խոսել են երգչի ստեղծագործական եւ հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար: