Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ծնող գոհ է

Օգոստոս 16,2011 00:00

«Առավոտի» օգոստոսի 12-ի «Մերի Փոփինսից պրծում չկա» հրապարակումից հետո ստացել ենք ծնող Զարուհի Վարդանյանի էլեկտրոնային նամակը ([email protected]), ում երեխան արդեն երկու տարի հաճախում է «Մերի Փոփինս» մանկապարտեզ: Տիկին Վարդանյանը գրում է, որ ինքն ու ամուսինը ավելի քան գոհ են այդ մանկապարտեզի գործունեությունից: Նամակագիրը նաեւ ջերմ է արտահայտվում տնօրեն Սուսաննա Չիթչյանի հասցեին: «Իմ բալիկը տվյալ մանկապարտեզ է հաճախում մեկուկես տարեկանից, եւ, բնականաբար, այդքան փոքր տարիքից նրա համար բավականին երկար ժամանակ մանկապարտեզ ենք փնտրել: Այցելել ենք «էլիտար» կոչվող բազմաթիվ մանկապարտեզներ, քանի որ պետական հոգածության ներքո գտնվող մանկապարտեզներում, մեղմ ասած, տիրում էր եւ այժմ էլ տիրում է սարսափելի մթնոլորտ: Այդ «էլիտար» մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված եւ ոչ մի պայման մեզ չբավարարեց. չկային երեխաների համար նախատեսված բակային բուսածածկ տարածքներ (երեխաները խաղում էին բետոնի վրա), սննդակարգը հագեցած էր ռեստորանային ուտեստներով, դաստիարակ-դայակների ինքնասիրահարվածության հասած ինքնավստահ վերաբերմունք, անորակ էժանագին նկարչական պարագաներ եւ այլն, էլ չեմ շեշտում հիմնադիր-տնօրենների վարվելակերպը (մենք վերեւում ենք, դուք ներքեւում): Խորհուրդ տվեցին այցելել «Մերի Փոփինս», որը մեր տնից գտնվում է բավականին հեռու: Առաջին անձը, ում տեսա մանկապարտեզում, Սուսաննան էր: Չեմ կարող մանրամասն նկարագրել ինչ տպավորություն թողեց, բայց հաջորդ օրվանից որդիս հաճախեց այդ մանկապարտեզ եւ մինչ օրս այդ մանկապարտեզի սանն է»,- գրում է տիկինը:
Հիշեցնենք, որ Քաջազնունու փողոցի մի խումբ բնակիչներ պնդում էին, թե իրենց բնակարանի հետ ընդհանուր պատեր ունեցող մանկապարտեզի պատճառով խաթարվում է իրենց անդորրը: Նրանք դիմել էին նաեւ Կենտրոն վարչական համայնք, քաղաքապետարան, ԿԳ նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել