Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԼԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է

Օգոստոս 16,2011 00:00

ՀՀ Փաստաբանների պալատը Գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից պահանջել է քրեական գործ հարուցել ոստիկանության մի շարք աշխատակիցների նկատմամբ: Վերջիններս անօրինական գործողություններ են կատարել փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի նկատմամբ:
Փաստաբանները պալատի Խորհրդի հասցեին ուղղված հայտարարության մեջ տեղեկացրել են, որ ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության հետ կապված նրանք փորձել են նրանց տրամադրել իրավաբանական օգնություն: Կենտրոնի ոստիկանները փաստաբաններին թույլ չեն տվել հանդիպել երիտասարդների հետ, որոնք ծեծված էին եւ ունեին բժշկական օգնության կարիք: Ոստիկանները մերժել են բաժանմունք ժամանած շտապօգնության աշխատակիցներին, իսկ փաստաբանների նկատմամբ կիրառել են ուժ: Կատարվածը Փաստաբանների պալատի Խորհուրդը գնահատել է որպես անօրինական եւ Պալատին կից ստեղծել արագ արձագանքման խումբ, որը կկարողանա նման իրավիճակներում պաշտպանել իր անդամներին՝ նրանց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել