Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԻ

Օգոստոս 13,2011 00:00

Վարշավայում ընթացող ըմբշամարտի կադետների առաջնությունում ազատ ոճայիններն ավարտեցին պայքարը: Այս ոճում Հայաստանը ներկայացնում էին տասը ըմբիշներ: Սակայն նրանցից եւ ոչ մեկը երկու օր տեւած պայքարում չհավակնեց որեւէ մեդալի: Լավագույն ցուցանիշն ունեցավ 46 կգ քաշային կարգը ներկայացնող Գոռ Թորոսյանը, որը բավարարվեց ընդամենը 5-րդ տեղով:
Այսօր Լեհաստանի մրցագորգը տրամադրվում է հունահռոմեական ոճայիններին, որտեղ մեր երկրից պայքարի մեջ մտնելու է ինն ըմբիշ: Հույս կա, որ նրանք կլրացնեն ազատ ոճայիններից հետո մնացած վակուումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել