Դոնի Ռոստովում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի առաջին փուլը, որտեղ հանդես է գալիս նաեւ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Ցավոք, մեր հանրապետության լավագույն շախմատիստուհին նախատեսված 11 տուրից արդեն կայացած ութում չի դրսեւորել իր իսկական հնարավորությունները եւ ընդամենը 2,5 միավորով տասներկու մասնակիցների պայքարում ընթանում է նախավերջին տեղում: Երեկ Էլինան 9-րդ տուրում սպիտակներով խաղում էր ռուսաստանցի կանանց գրոսմայստեր Ալիսա Գալյամովայի հետ: