Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

Օգոստոս 13,2011 00:00

«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել գողության համար 4 տարվա ազատազրկման դատարպարտված Արտյոմ Հակոբյանը: Նա վիճարկում է Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը՝ 177-ի 1-ին մասը: Կալանավորը հացադուլի ժամանակ գտնվել է խոնավ, քանդված լվացարանով խցում, իր իսկ բառերով՝ «զուգարան հիշեցնող» տարածքում: Երեկ նրան տեղափոխել են այլ տարածք: Կալանավորն ասում է, որ ինքն այնքան է փոխվել, որ երբ մայրը եկել է տեսակցության, իրեն չի ճանաչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել