Լրահոս
Օրվա լրահոսը

95 ԵՐԹՈՒՂՈՒ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ

Օգոստոս 13,2011 00:00

2 օր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Նույն օրը «Այրվածքաբանության կենտրոնից» հաղորդում է ստացվել, որ այրվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա Գեւորգ Է.-ն, 26-ամյա Արմեն Օ.-ն, 54-ամյա Գոհար Ա.-ն, 56-ամյա Իրինա Ն.-ն, 58-ամյա Համլետ Վ.-ն: Տուժողները հայտնել են, որ վնասվածքներն ստացել են Ռոստովյան փողոցում՝ թիվ 95 երթուղու միկրոավտոբուսում: Ոստիկանները պարզել են, որ հրդեհն առաջացել է թիվ 95 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ անձի կողմից տեղափոխվող անհայտ ծագման հեղուկով լի շշի կոտրվելու հետեւանքով: Երեկ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել