Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատի է տվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը

Օգոստոս 13,2011 00:00

«Առավոտ» օրաթերթի հուլիսի 8-ի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մեղադրում է իր նախկին ղեկավար աշխատակցին» հրապարակմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հարավային մասնաճյուղից տեղեկացրել էին, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանի՝ Կապանի տեղամասի ղեկավար լինելու ժամանակ, ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ, խախտումներ, յուրացումներ եւ այլն (մանրամասները 08.07.2011-ի վերոնշյալ հրապարակումում): Կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանը դատի է տվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը՝ իր հասցեին ոչ ճիշտ տեղեկատվություն տարածելու, զրպարտության եւ արժանապատվությունը արատավորելու համար: Հիմք ընդունելով, մասնավորապես, «Առավոտի» տվյալ հրապարակումը՝ օգոստոսի 5-ին Ասրյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում:
Հայցվորը պնդում է, որ պատասխանողի կողմից իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հանդիսանում են զրպարտություն եւ արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:
Իր մասին վիրավորական, իրականությանը չհամապատասխանող, իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների տարածման համար նա պատասխանողից պահանջում է փոխհատուցում՝ 3 մլն դրամի չափով եւ 150 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար: Մասնավորապես, տեղեկատվության տարածման արդյունքում հասցված վիրավորանքի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, իրականությանը չհամապատասխանող, իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների տարածման համար՝ 2.000. 000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել