Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում հուլիսի 29-ին զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով օգոստոսի 10-ին ձերբակալվել է Մասիսի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը, որին մեղադրանք է առաջադրվելու ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Նախաքննական մարմինը դիմելու է Ասիլբեկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար: