Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՒՄ-ԲԵԿՈՒՄ ՉԿԱ

Օգոստոս 12,2011 00:00

Արդեն 2 օր է, մոտ 200 կրպակատերեր բողոքի ակցիա են կազմակերպում՝ իրենց կրպակներն ապամոնտաժելու դեմ: Երեկ էլ ակցիան շարունակվեց կառավարության շենքի դիմաց: Նրանք կառավարությունից պահանջում էին, որպեսզի պարտադրվի քաղաքապետարանին՝ դադարեցնել կրպակների ապամոնտաժումը:
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Կարեն Կարապետյանից այս առնչությամբ պարզաբանում է պահանջել, ինչին քաղաքապետը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան: Ժամկետ կար, նրանք այդ ժամկետի մեջ իրենց բիզնեսը պետք է անեին, տեղավորվեին, մենք պարտավորություն չունենք այլընտրանք տալ կամ փոխհատուցում: Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող եւ սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական կա վարչական շրջանների ղեկավարներին, այն է՝ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք կատարել՝ կամ աշխատատեղ տրամադրելով, կամ ֆինանսական փոխհատուցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել