Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոփոխություններ ՀՀ ոստիկանությունում

Օգոստոս 12,2011 00:00

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ վերցվել կադրերի տրամադրության տակ: «Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում հնարավոր է լուծարվի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը, իսկ բոլոր մարզերում գործող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կենթարկվեն ոստիկանության մարզային վարչության պետերին: Ի դեպ, ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի փոխարեն ՃՈ աշխատանքները այսուհետ իր վերահսկողության տակ կվերցնի ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանը: Եթե մինչ այս ՃՈ պետն անձամբ էր դիմում ոստիկանապետին, ապա այս հրամանով այսուհետ Ճանապարհային ոստիկանության խնդիրներով Մարգար Օհանյանը պետք է դիմի Ալեքսանդր Աֆյանին, վերջինս էլ՝ ՀՀ ոստիկանապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել