Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկամսյա կալանք զինված ավազակների նկատմամբ

Օգոստոս 12,2011 00:00

Երեկ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին 26-ամյա Արամ Բարսեղյանին եւ 33-ամյա «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանին: Դատարանը բավարարեց ոստիկանության միջնորդությունը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտը», օգոստոսի 8-ին ժամը 19-ի սահմաններում, ոստիկանները Խաղաղ Դոնի 19 շենքի 12-րդ մուտքի մոտ, քաղաքացիների եւ նախկին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ, ավազակային հարձակում կատարելու պահին ձերբակալել էին 2 անձի: Նշված շենքը Էրեբունի զանգվածում ավելի հայտնի է իբրեւ «Զոքանչի լեզու»: Հանցանքի վայրում վնասազերծված անձինք նախկինում դատված Արամ Բարսեղյանն ու Արմեն Վարդանյանն էին: Ականատեսները պատմել էին, որ նշված անձինք, հրազենով եւ դանակով զինված, հենց շենքի մուտքի մոտ փորձել են ավազակային հարձակման միջոցով 63-ամյա Նադյա Շահինյանից հափշտակել նրա մոտ եղած 38 մլն դրամը: Նադյա Շահինյանն աշխատում է Երկաթուղու էլցանցում որպես գանձապահ: Երբ քաղաքացիներն ու ոստիկանները փորձել են վնասազերծել զինված հանցագործներին, նրանք կրակել են իրենց հետապնդողների ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել