Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՆՍԱՑԻԱՆ ՉԿԱՅԱՑԱՎ

Օգոստոս 11,2011 00:00

\"\"Որքան էլ հայկական ժողովրդական, գուսանական, աշուղական եւ հայ կոմպոզիտորների երգերի հրաշալի կատարող Ֆլորա Մարտիրոսյանի համերգները մշտապես բազմամարդ են լինում, տոմսերն էլ վաղօրոք սպառվում են, այնուամենայնիվ, երգչուհու հուլիսի 28-ին կայացած մենահամերգից առաջ մի աննկարագրելի աժիոտաժ էր: Հանդիսատեսը սպասում էր անակնկալի, ինչի մասին խոսում էին բոլորը: Անակնկալն այն էր լինելու, որ Ֆ. Մարտիրոսյանի հետ իբր պիտի զուգերգով հանդես գար ՀՀ առաջին տիկին՝ կրթությամբ երաժիշտ, դաշնակահար Ռիտա Սարգսյանը: Հանդիսատեսները նույնիսկ կանխատեսումներ էին անում, թե ճանաչված երգչուհու երգացանկից ո՛ր զուգերգն է հնչելու: Սակայն երաժշտական սենսացիան չկայացավ:
«Առավոտը» կապվեց Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Երգչուհու փոխանցմամբ, նման բան նախատեսված չէր, իսկ ՀՀ առաջին տիկնոջ հետ զուգերգով հանդես գալու լուրերը, հավանաբար, տարածվել են համերգներից մեկում իր կողմից հնչեցված այն խոսքերից հետո, թե տիկին Սարգսյանը օժտված է ականջ շոյող, հիանալի թավշյա սոպրանոյով եւ, որ ամենակարեւորն է, երգի մեջ հոգի է դնում: «Եթե տիկին Սարգսյանը ցանկություն հայտնի ինձ հետ հանդես գալ, միայն ուրախ կլինեմ»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ առաջին տիկինը բազմաթիվ պրոֆեսիոնալ երգչուհիներից լավ է երգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել