Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջուր՝ մալուխի խողովակներով

Օգոստոս 11,2011 00:00

\"\"Նոր Խարբերդի «Պոլիվինիլացետատ» այգետարածքի մոտ  150 տուն արդեն 4-րդ ամիսն է՝ զրկված է խմելու ջրից:

Այս թաղամասի բնակիչների համար այսօր ջուրն ամենաթանկ բանն է. նրանք, անգամ եթե ինչ-որ տեղից շշերով խմելու ջուր են հայթայթում, ապա՝ ձեռքները չի գնում միմյանց հյուրասիրեն: Բնակիչների պատմելով՝ մոտակա առվից կանաչ գույնի ու որդերով լի ջուր են կրում, եռացնում, որ գոնե մի քիչ մաքրվի ու կարողանան լոգանք ընդունել: Այս թաղամասի բնակիչները, Երեւան գալու դեպքում, միշտ իրենց հետ մեծ տարաներ են վերցնում, որպեսզի մոտակա ցայտաղբյուրից ջուր տանեն: «Պոլիվինիլացետատ» կոոպերատիվի նախագահ Վարազդատ Մանուկյանը «Երեւան ջուր» ընկերության հետ 2008-ին պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է բնակիչներին ժամանակին եւ նորմալ պայմաններով ջուր մատակարարել: Սակայն, քանի որ կոոպերատիվը խախտումներով է իրականացրել ջրամատակարարումը, արդեն 4-րդ ամիսն է՝ «Երեւան ջուրը» նրա պայմանագիրը լուծարել է: Ինչպես պարզվել է, Վ. Մանուկյանը բնակիչների ջուրը տեղ է հասցրել ջրամատակարարման համար ոչ պիտանի խողովակներով, այն դեպքում, երբ կոոպերատիվի նախագահը եկեղեցու կողմից տրամադրված բարեգործական մի քանի միլիոն դոլար գումարների հաշվին է ջրագծերը անցկացրել, բնակիչներից էլ հավաքելով լրացուցիչ 12-հազարական դրամ: Խարբերդցիների պատմելով, այդքանից հետո էլ ջուրը կամ կաթիլ-կաթիլ էր գալիս, կամ՝ ընդհանրապես չէր գալիս:
Պատճառը եղել է այն, որ այդ ոչ պիտանի խողովակները նույնիսկ շառավիղով էլ այնքան փոքր են եղել, որ ջրի ճնշումը չի հաղթահարել, բացի այդ՝ պարբերաբար վթարվել է, ինչի հետեւանքով մարդիկ օրերով առանց խմելու ջրի են մնացել: «Առավոտի» խմբագրություն եկած Հռիփսիմե Սարգսյանը պատմեց. «Վթարված խողովակները փորձաքննության էինք տարել եւ այդ ժամանակ պարզեցինք, որ դրանք ջրամատակարարման համար պիտանի չեն եւ հակահիգիենիկ են: Փաստորեն, տարիներով մեզ թունավորել են: Մասնագետներն ասացին, որ այդ խողովակները նախատեսված են գետնի տակով մալուխներ անցկացնելու համար: Փաստորեն, Վարազդատը փողերը կերել է՝ էժան ու անորակ խողովակների հաշվին»: Խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» հայտնեցին, որ նախօրեին քննարկում է եղել եւ Վ. Մանուկյանին պարտավորեցրել են նոր խողովակներ տեղադրել, որից հետո ջրամատակարումը կվերականգնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել